Ահազանգ. մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված երեխա կա, ինչ է կատարվում. պաշտոնական աղբյուրից լուր

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա:

Մեզ փոխանցեցին, որ պատանին օրերս է վերադարձել Վրաստանից, որտեղ մասնակցել է մրցումների: Նա շփվել է տարբեր երկրներից, ինչպես նաև Իտալիայից եկած մասնակիցների հետ:

Տղային կորոնավիրուսի թեստ են արել, ինչը դրական է եղել: Այսօր արդեն երկրորդ անգամ են կատարել թեստը և սպասում են պատասխանին:

Հայտնեցին նաև, որ նրան տեղափոխել են սոմատիկ բաժին՝ ընդհանուր հիվանդասենյակ, չեն մեկուսացրել, ինչը վտանգավոր է հիվանդասենյակում գտնվող մյուս երեխաների համար:

Քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի լրատվական բաժնի պատասխանատու Գևորգ Դերձյանը հերքել է տեղեկությունը, հայտնելով, որ այն չի համապատասխանում իրականությանը և կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:

ccording to Hayeli.am, there is a 15-year-old child infected with coronavirus at the Holy Mother of God Medical Center.

We were told that the boy had just returned from Georgia, where he participated in competitions. He communicated with participants from different countries, as well as from Italy.

The boy had a coronavirus test, which was positive. This is their second test today and they are waiting for the answer.

It was also reported that he had been transferred to a somatic unit, a general ward, not isolated, which is dangerous for other children in the ward.

Gevorg Derdzyan, the head of the information department at the Holy Mother of God Medical Center, has denied the information, saying that it is not true and calls for only official news.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *