Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա արտաքին քաղաքականության հստակ կողմնորոշվածություն. Խաչիկ Ասրյան

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղղված է Հայաստանի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաևտարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:

Բացի դրանից, ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից է միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը: Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր՝ 2018 թ.-ի թավշյա հեղափոխությունից հետո: Այս լրաջագույն հարցին բազմիցս ուշադրություն է դարձրել և դարձնում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը: Ազգային պետական գործիչ, ով օրնիբուն աշխատում է միասնական և հզոր Հայաստան կառուցելու համար։

Մարդ, ով կարողացավ այս ատելության մթնոլորտի մեջ, բարձրաձայնել, որ Հայաստանի Վարչապետն իր ընտրվելուց անմիջապես հետո, նույն օրն, իր աշխատասենյակում, հրապարակավ, պաշտոնապես պետք է հայտարարեր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կողմնորոշվածության մասին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականության մեջ ինչպիսի ուղղվածություն է որդեգրում. դեպի արևմո՞ւտք, դեպի Եվրամիությո՞ւն, դեպի ՆԱՏՕ՞, թե՞ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպություն և Եվրասիական Տնտեսական Միություն, և, կամ թե՛ մեկը, և թե՛ մյուսը, որից էլ կախված է լինելու Հայոց պետության ու Հայ ժողովրդի արտաքին անվտանգության բարձր մակարդակը:

Ինչևէ, ակնառու է, որ ինչպես Հայաստանի Հանրապետության նախկին, այնպես էլ ներկա իշխանությունը, Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ասել է թե՝ արտաքին անվտանգությունը, շարունակում է ամբողջությամբ կառուցել «և՛-և՛»-ի սկզբունքով, որն ուղղակի անթույլատրելի է: Իսկ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանն ունի Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հստակ կողմնորոշվածություն. «Անբեկանելի է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակում չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության և վերջինիս հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից»:


Բացի դրանից՝ հայրենատեր ու հայրենապաշտ Խաչիկ Ասրյանը հանձն է առնում, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն անհնարինը դարձնելու է հնարավոր՝ բացառապես նպաստելով ինչպես Հայոց Ազգային Բանակի անընդհատ հզորացմանը, հայ-ռուս ժողովուրդների բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցության կատարելիությանը, այնպես էլ ՀԱՊԿ ընտանիքում Հայաստանի Հանրապետության հեղինակության անընդհատ բարձրացմանն ու Հայաստանի միջոցով Երկիր մոլորակի պետությունների համար ՀԱՊԿ-ի կարևորագույն դերի անհրաժեշտության քարոզչության իրականացմանը:

The foreign policy of the Republic of Armenia is aimed at strengthening Armenia’s foreign security, ensuring favorable external conditions for the development of the state, presenting Armenia’s positions in the international arena, increasing the effectiveness of protecting the interests of Armenian citizens abroad, deepening involvement in international organizations and processes. to resolve regional issues and create a cooperative atmosphere. In addition, one of the goals of Armenia’s foreign policy is to ensure that the international community understands Armenia’s positions and supports them. And what do we have today after the 2018 Velvet Revolution?


He has repeatedly paid attention to this most serious issue and makes “Armenian Eagles. The leader of the “United Armenia” party Khachik Asryan.
A national statesman who works hard to build a united and powerful Armenia.
A person who was able to voice in this atmosphere of hatred, to announce that the Prime Minister of Armenia, immediately after his election, on the same day, i

n his office, should have publicly announced the orientation of the foreign policy of the Republic of Armenia. To the West, to the European Union, to NATO, or to the Russian Federation, the Collective Security Treaty Organization, the Eurasian Economic Union, or one or the other, on which the Armenian state and the Armenians will depend? the high level of external security of the people.


However, it is obvious that both the former and the current government of the Republic of Armenia, Armenia’s foreign policy, that is, foreign security, continue to build on the principle of “ևև-և”, which is simply inadmissible.POSTED UNDERNEWS

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *