Հենց հիմա կատաստրոֆիկ իրավիճակ…, վիրավորներին անմիջապես տեղափոխում են հիվանդանոց. միայն տեսնեք ինչ է կատարվում..ԹԱՐՄԱՑՎՈՂ. անունները

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Lincoln մակնիշի 10 ԼC 002 համարանիշի, Mercedes մակնիշի 70 RR 075 համարանիշի, Mercedes մակնիշի 35 TՍ 631 համարանիշի, Ford մակնիշի 787 AG 61 համարանիշի, Kia մակնիշի 06 АS 909

համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը

տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանելէ հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վթարի պաճառը եղել է Opel և մեկ այլ մակնիշի ավտոմեքենաների կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/13/1149664/

Today, on March 13, a major and chain car accident took place in Yerevan. At 08:10 on Myasnikyan Avenue cars collided with Lincoln 10 L C 002, Mercedes 70 RR 075, Mercedes 35 T S 631, Ford 787 AG 61, Kia 06 AS 909. According to photojournalist Gagik Shamshyan, two people were taken to St. Gregory the Illuminator Medical Center as a result of the accident. Emergency medical teams of Yerevan’s 1-03 ambulance were operating urgently, who provided first aid

to the wounded before being transferred to the hospital. The Avan fire and rescue team of the Rescue Service of the Ministry of Emergency Situations arrived at the scene with 1 firefighter. Rescuers unplugged cars, shut down some gas cylinders and demarcated the area. Officers of the 6th platoon of the 1st Traffic Police Battalion, led by platoon commander Arsen Stepanyan and senior inspector Levon Badalyan, also arrived immediately. Arsen Harutyunyan, the responsible o

fficer of the Yerevan Traffic Police Operative Management Center, reported the accident to the Traffic Investigation Department, where the task force headed by the head of the department Khachik Samvelyan and senior investigator Gegham Tsarukyan arrived. On the fact G. Tsarukyan is preparing materials. Representatives of insurance companies have also arrived urg

ently. The photojournalist also reports that the traffic police received operative information that the crash was caused by an Opel and another car accident. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in a

ccordance with the procedure established by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2020/03/13/

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *