ԲԱՑԱՌԻԿ տեղեկություն ներքին աղբյուրներից,. Ի՞նչ է կատարվում Էջմիածնի ռեստորանում, որտեղ տեղի է ունեցել նշանադրությունը. կորանավիրուսի հետքերով

Էջմիածնի Paradise ռեստորանը, որտեղ մարտի 8-ին տեղի ունեցած նշանադրության արարողությանը մասնակցել է կորոնավիրուսով ախտորոշված տղամարդը, այս պահին հյուրեր չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ռեստորանի տնօրենը։

Արդյոք դեպքի հաստատումից հետո հյուրանոցում ախտահանում իրականցվել է թե ոչ, հստակ պատասխան չստացանք։ Հյուրանոցի մենեջերը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նման աշխատանք չի իրականացվել։

Լրացուցիչ հարցերի նա չպատասխանեց, առաջարկեց խոսել տնօրենի հետ։ Տնօրենը վստահեցրեց, որ իրենց պատկան մարմիններից այցելել են, սակայն չկարողացավ ասել՝ երբ, ով կամ մասնավորապես ինչ աշխատանք է կատարվել։

Տնօրենը նաև վստահեցրեց, որ առաջիկա օրերին որոշել են չաշխատել։

Տնօրենի խոսքով՝ իրենց ռեստորանի ոչ մի աշխատակցի չեն մեկուսացրել, քանի որ նրանցից ոչ մեկը չի սպասարկել խնջույքի մասնակիցներին. «Ես մենակ դատարկ սրահն եմ տվել։ Իրենք եկել են իրենց մատուցողներով, հետեւեից իրենց հավաքարարները եկել մաքրել գնացել են։ Ամեն ինչ իրենցն է եղել, անգամ երաժիշտները»։

Նրա խոսքով՝ նշանադրության համար չորս սեղան է դրվել, մասնակցել է մոտ 40 մարդ։

Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի եւս 3 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ 4-ն է։ Այժմ դեռ պարզվում է նրանց շփումների շրջանակը։ Վարակվածների վիճակը լավ է, միայն 45–ամյա քաղաքացու մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Հիվանդներից մեկը Էջմիածնի բնակիչ է։

The Paradise restaurant of Echmiadzin, where a man diagnosed with coronavirus was present at the engagement ceremony on March 8, does not receive guests at this time. The restaurant’s director told Armenian News-NEWS.am.

Whether the disinfection was done at the hotel after the incident was confirmed, we did not get a clear answer. The hotel manager told Armenian News-NEWS.am that no such work had been carried out. He did not respond to further questions and offered to speak with the director. The director assured that they had been visited by their respective bodies, but could not say when, or in particular, what work was being done.

The director also assured that in the coming days they decided not to work.

According to the director, none of their restaurant staff were isolated because none of them served the party. “I left the hall alone. They came with their waiters, then their cleaners came to clean and went. Everything was theirs, even the musicians’.

According to him, four tables were set for the engagement, with about 40 people participating.

It should be noted that 3 more cases of coronavirus have been confirmed in Armenia the day before, the total number of infected is 4. The scope of their

contacts is still being revealed. The infected are in good condition; only a 45-year-old citizen has been diagnosed with pneumonia. One of the patients i

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *