ԿԱՐԴԱԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԿԻՍՎԵԼԸ՝ ՑԱՆԿԱԼԻ. Հայտնի վարկաբանի կոչը կառավարությանը՝ նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման կանխարգելման մասին

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր հաստատված 2 դեպքով, ըստ էության, ունենք ներքին փոխանցման առաջին դեպքը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ըստ էության ունենք ներքին փոխանցման առաջին դեպքը։ Սա, իմ կարծիքով, պետք է լրիվ փոխի պայքարի գործողությունների տրամաբանությունը (եթե դրանք կան)։ Ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում․

1) արգելել բոլոր հասարակական միջոցառումները (եթե կա օրենսդրական նման հնարավորություն)․․․

2) հասարակական բոլոր վայրերը ախտահանել մասնագիտական սարքավորումներով (եթե դրանք կան)․․․

3) հայտարարել կարանտին Էջմիածնի և հարակից շրջանների համար։ Քանի դեռ ներքին փոխանցման դեպքերը չեն աճել երկրաչափական պրոգրեսիայով, սա կարող է էապես դանդաղեցնել տարածումը (սովորել Չինաստանի դրական ու Իտալիայի բացասական օրինակների վրա, այլ ոչ թե սպասել նոր դեպքերին ու դրանից հետո նոր տեղաշարժի սահմանափակումներ մտցնել)․․․

4) Ներդնել ինքնամեկուսացվող մարդկանց վերահսկման ու աջակցման մեխանիզմ, այլ ոչ թե հույսը դնել մարդկանց ինքնակազմակերպման վրա։ Ենթադրենք՝ մեկն ինքնամեկուսավեց, ով է իրեն օգնելու այդ օրերի ընթացքում, ով է սնունդ բերելու և այլն․․․

5) Որպես պետություն, իր վրա վերցնել դիմակների և մի շարք այլ միջոցների ներկրման գործառույթը, սահմանել վաճառքի քանակի և գնի սահմանափակում, այլ ոչ թե մարդկանց բացատրել, թե ինչու՞ են գները թանկացել։ Վերջապես, եթե չեք կարող ներկրել, կազմակերպեք պարզագույն արտադրություն․․․

Եվ ամենակարևորը, նշածս քայլերը բացարձակապես ոչ մի խուճապ չեն առաջացնի (իմ կարծիքով), եթե ամեն ինչ կազմակերպվի արագ և որակով․․․

Խուճապ կարող է սկսվել այն ժամանակ, երբ մեր առողջապահական համակարգը բախվի հազարավոր նոր դեպքերի հետ։ Այդ ժամանակ ամեն ինչ վերահսկելը կդառնա շատ ավելի դժվար։ Իտալիան մեզ օրինակ»․․․

Hovakim Zakaryan, a researcher at the Institute of Molecular Biology at the National Academy of Sciences of the Republic of Armenia, posted a post on his Facebook page, noting that in two cases confirmed today, in fact, we have the first case of internal transmission. The full record is as follows:

“Basically we have the first case of internal transfer. This, in my opinion, should completely change the logic of the actions of the struggle (if any). What can be done in such a situation?

1) prohibit all public events (if there is such a legislative opportunity);

2) disinfect all public places with professional equipment (if any);

3) to declare quarantine for Echmiadzin and the surrounding areas. As long as internal transfer cases have not increased geometrically, this can significantly slow the spread

(learning about positive Chinese and Italian negative examples, rather than waiting for new cases and introducing new movement restrictions afterwards);

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *