Ողբերգական դեպք. դաժան է Տեր Աստված, 1 զոհ, վիրավոր, դեպքի վայր մեկնեց Շամշյանը. թարմացվող դեպքի վայրից

Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 DD 709 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 34-ամյա Զարուհի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը:

Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ Զ. Գևորգյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Մամիկոն Թորոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Today, on March 13, a tragic car accident took place in Gegharkunik region. At about 18:25 the driver of an Opel Zafira 35 DD 709 was stopped on the 36.5 km section of Sevan-Martuni-Getap highway, traveling to Yerevan in still unknown circumstances.

According to photojournalist Gagik Shamshyan, the driver and passenger of the car, a 34-year-old resident of the Artsakh Republic, Zaruhi Gevorgyan, were taken to Gavar Medical Center with bodily injuries.

Officers of the 1st platoon of the 4th Officer 4th Battalion of the 2nd Traffic Police arrived at the scene, led by the platoon commander Edgar Susliyan and the platoon commander Ara Shahnazaryan.

Yura Hovhannisyan, responsible for the crash, reported to the Gavar Police Department, where the operative group headed by Armen Hovhannisyan headed the unit.

Gevorg Hakobyan, the head of Gegharkunik regional police department, also arrived at the scene.

While investigating on the spot, Senior Investigator Bakur Saribekyan, 4th Officer of the 2nd Battalion of the Traffic Police, received a call from the hospital that Z. Gevorgyan died without consciousness.

A group of the Gegharkunik Regional Investigation Department of the Armenian Investigation Committee, headed by Senior Investigator Mamikon Torosyan, also arrived at the scene.

Arsen Mardoyan, commander of the 2nd Officer Traf

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *